ԱԹՍ–ների հարձակումներ Էներգոդարի և Ռյազանի մարզի վրա. զոհ և վիրավորներ կան

Բաժանորդագրվել

Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Էներգոդարի և Ռյազանի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 18 մարդ։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։

Առավոտյան ուկրաինական անօդաչու սարքը հարձակվել է Էներգոդարի վրա։ Քաղաքապետ Մաքսիմ Պուխովի խոսքով՝ հարվածը հասցվել է ժամը 6:00-ի սահմաններում՝ քաղաքի առաջին միկրոշրջանին:

«Ողբերգություն Էներգոդարում։ Ժամը 6։00-ի սահմաններում 1-ին միկրոշրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մահացել է մեկ բնակիչ, ևս 15-ը դիմել են բժշկական օգնության համար» – հայտնել է Պուխովը։

Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Միջադեպի հանգամանքները պարզվում են։

Գիշերը Ռյազանի շրջանում անօդաչուների հարձակման հետևանքով վիրավորվել է 3 մարդ։ Մարզպետ Պավել Մալկովի խոսքով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 9 ԱԹՍ։

«Ցավոք, տուժել է 3 մարդ, նրանցից 2-ը հոսպիտալացվել են և ստանում են բժշկական օգնություն», – հայտնել Մալկովը։

Հարձակման հետևանքով Ռյազանի շրջանում վնասվել է նաև 3 առանձնատուն։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

Leave a comment