https://arm.sputniknews.ru/20260818/kadrajin-pvopvokhutjunner-qktsum-ev-ngnum-aram-ghazarjany-karvogh-e-nvor-pashtvon-stanal-zlm-105861208.html
Կադրային փոփոխություններ ՔԿԾ–ում և ՆԳՆ–ում. Արամ Ղազարյանը կարող է նոր պաշտոն ստանալ. ԶԼՄ
Կադրային փոփոխություններ ՔԿԾ–ում և ՆԳՆ–ում. Արամ Ղազարյանը կարող է նոր պաշտոն ստանալ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ծովինար Թադևոսյանին, ապա նա Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2025 թվականի հունվարին։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T09:49+0400
2026-08-18T09:49+0400
2026-08-18T09:50+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
ծովինար թադևոսյան
արամ ղազարյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105549621_0:0:1501:844_1920x0_80_0_0_b9e251c7f919c59f6f2a259a85ca331e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Իրավապահ և իրավական համակարգերում կադրային փոփոխություններ կարող են լինել ու ամենաքննարկվող տարբերակներից մեկը Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելն է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:Նշենք, որ Ղազարյանը Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ է նշանակվել 2026 թվականի հունվարի 19-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել է ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2024-2025 թվականներին եղել է Լոռու մարզպետԻնչ վերաբերում է Ծովինար Թադևոսյանին, ապա նա Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2025 թվականի հունվարին։Կադրային փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև Փրկարար ծառայությունում։ Մասնավորապես, քննարկվում է օգոստոսի 7-ին ծառայության տնօրենի տեղակալ նշանակված Արթուր Խուդինյանին տնօրենի պաշտոնում նշանակելու հարցը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105549621_28:0:1361:1000_1920x0_80_0_0_c1abf4175cab58a2c85e11910c39a3dd.jpg.webp
քրեակատարողական հիմնարկ (քկհ), ծովինար թադևոսյան, արամ ղազարյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
քրեակատարողական հիմնարկ (քկհ), ծովինար թադևոսյան, արամ ղազարյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
Ծովինար Թադևոսյանին, ապա նա Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2025 թվականի հունվարին։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Իրավապահ և իրավական համակարգերում կադրային փոփոխություններ կարող են լինել ու ամենաքննարկվող տարբերակներից մեկը Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելն է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Քրեակատարողական ծառայության պետ կարող է նշանակվել ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը»,- գրում է թերթը։
Նշենք, որ Ղազարյանը Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ է նշանակվել 2026 թվականի հունվարի 19-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել է ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2024-2025 թվականներին եղել է Լոռու մարզպետ
Ինչ վերաբերում է Ծովինար Թադևոսյանին, ապա նա Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2025 թվականի հունվարին։
Կադրային փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև Փրկարար ծառայությունում։ Մասնավորապես, քննարկվում է օգոստոսի 7-ին ծառայության տնօրենի տեղակալ նշանակված Արթուր Խուդինյանին տնօրենի պաշտոնում նշանակելու հարցը։