https://arm.sputniknews.ru/20260818/vov-knerkajacni-hajastany-kusturicaji-paratvonum-almazjany-pakagtser-e-bacel-105845313.html
Ո՞վ կներկայացնի Հայաստանը Կուստուրիցայի փառատոնում. Ալմազյանը փակագծեր է բացել
Ո՞վ կներկայացնի Հայաստանը Կուստուրիցայի փառատոնում. Ալմազյանը փակագծեր է բացել
Sputnik Արմենիա
Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է, որ իր համագործակցությունն ու ընկերությունը Էմիր Կուստուրիցայի հետ սկսվել է… 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T08:55+0400
2026-08-18T08:55+0400
2026-08-18T08:55+0400
էմիր կուստուրիցա
փառատոն
հայաստան
նարեկ հախնազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92595135_0:0:1600:901_1920x0_80_0_0_10d339922a3285b85403267e6f39582d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Էմիր Կուստուրիցայի հիմնած Kustendorf Classic դասական երաժշտության միջազգային փառատոնին այս տարի ևս մասնակցելու են հայաստանցի երաժիշտները։ Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման եթերում որոշ մանրամասներ է հայտնել օգոստոսի 27-29-ը նախատեսված միջազգային հեղինակավոր միջոցառմանը հայաստանյան արտիստների սպասվող ելույթների մասին։ Հայաստանից երկրորդ մասնակիցը լինելու է Երևանում կայացած «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթում պատվավոր երրորդ տեղը գրաված 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, ում համար փորձառու պրոդյուսերը մեծ ապագա է կանխատեսում։ Խաչատուր Ալմազյանը նաև պատմել է, որ իր համագործակցությունն ու ընկերությունը Էմիր Կուստուրիցայի հետ սկսվել է 2007թ–ից, երբ նրա կողմից հրավեր է ստացել և պատիվ է ունեցել իր ղեկվարած «Ալմազյան սիմֆոնի» նվագախմբի հետ բացելու աշխարհահռչակ ռեժիսորի հիմնադրած առաջին փառատոնը։ Աշխարհահռչակ սերբ կինոռեժիսոր Կուստուրիցայի փառատոնը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է 2008թ–ից, Սերբիայի Մոկրա Գորա շրջանում. Բելգրադից 200կմ հեռավորության վրա հատուկ Կուստուրիցայի կողմից կառուցված փայտաշեն Դրվենգրադ էթնոգյուղում։ Գյուղը կառուցվել է տարիներ առաջ «Կյանքը որպես հրաշք» ֆիլմի նկարահանումների համար, և արդեն շուրջ 20 տարի ծառայում է կինոյի և երաժշտության «Կուստենֆորդ» փառատոնների անցկացման համար։Իր հարցազրույցնեից մեկում Էմիր Կուստուրիցան նշել է, որ «Կուստենդորֆը» զերծ Է «հոլիվուդյան ոգուց»` կարմիր ուղեգորգերից, գլամուրից, գովազդային շոուներից, քանի որ այդ ամենը, նրա համոզմամբ, սպառնալիք Է հեղինակային կինոյի ու կինեմատոգրաֆի համար:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92595135_195:0:1600:1054_1920x0_80_0_0_e7fb11260b90656c11ddeec4d0063759.jpg.webp
էմիր կուստուրիցա, փառատոն, հայաստան, նարեկ հախնազարյան
էմիր կուստուրիցա, փառատոն, հայաստան, նարեկ հախնազարյան
Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է, որ իր համագործակցությունն ու ընկերությունը Էմիր Կուստուրիցայի հետ սկսվել է 2007թ–ից։
«Ես շատ հպարտ եմ, որ բոլոր հայ երաժիշտներին այդ փառատոնին ես եմ հրավիրել։ Եթե չեմ սխալվում, Նարեկ Հախնազարյանի առաջին մասնակցությունը 2016 թ․-ին էր, և նա իր կատարումով ցնցեց բոլորին։ Դրանից հետո 2019–ին է եղել, և երրորդը` այս տարի։ Բացումը անելու է Նարեկը։ Այս փառատոնի մեխը կլինի այն, որ առաջին բաժնում նվագախումբը հանդես կգա առանց դիրիժորի, Նարեկը թավջութակով լիդերություն կանի, իսկ 2-րդ բաժնում՝ արդեն դիրիժորություն։ Շատ լավ ծրագիր է, ամբողջովին Չայկովսկի»,– նշում է Ալմազյանը։
Հայաստանից երկրորդ մասնակիցը լինելու է Երևանում կայացած «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթում պատվավոր երրորդ տեղը գրաված 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, ում համար փորձառու պրոդյուսերը մեծ ապագա է կանխատեսում։
«Շատ հետաքրքիր աղջիկ է Էլենը։ Ես իրեն անձամբ չեմ տեսել, բայց երբ իր ելույթները տեսա, զանգահարեցի Էլենի հայրիկին, խոսացինք, ասացի, որ ես ուզում եմ առաջարկեմ Կուստուրիցիային ուղարկել ձայնագրությունը։ Իրոք, ես համոզված եմ, որ ինքը մեծ ապագա է ունենալու։ Էլենն իր 15 տարեկանում այնպիսի լրջություն ունի, նա արդեն արտիստ է ու իր գործիքին փայլուն է տիրապետում»,– ասում է պրոդյուսերը։
Խաչատուր Ալմազյանը նաև պատմել է, որ իր համագործակցությունն ու ընկերությունը Էմիր Կուստուրիցայի հետ սկսվել է 2007թ–ից, երբ նրա կողմից հրավեր է ստացել և պատիվ է ունեցել իր ղեկվարած «Ալմազյան սիմֆոնի» նվագախմբի հետ բացելու աշխարհահռչակ ռեժիսորի հիմնադրած առաջին փառատոնը։
Աշխարհահռչակ սերբ կինոռեժիսոր Կուստուրիցայի փառատոնը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է 2008թ–ից, Սերբիայի Մոկրա Գորա շրջանում. Բելգրադից 200կմ հեռավորության վրա հատուկ Կուստուրիցայի կողմից կառուցված փայտաշեն Դրվենգրադ էթնոգյուղում։ Գյուղը կառուցվել է տարիներ առաջ «Կյանքը որպես հրաշք» ֆիլմի նկարահանումների համար, և արդեն շուրջ 20 տարի ծառայում է կինոյի և երաժշտության «Կուստենֆորդ» փառատոնների անցկացման համար։
Իր հարցազրույցնեից մեկում Էմիր Կուստուրիցան նշել է, որ «Կուստենդորֆը» զերծ Է «հոլիվուդյան ոգուց»` կարմիր ուղեգորգերից, գլամուրից, գովազդային շոուներից, քանի որ այդ ամենը, նրա համոզմամբ, սպառնալիք Է հեղինակային կինոյի ու կինեմատոգրաֆի համար: