https://arm.sputniknews.ru/20260817/irani-paterazmy-veradzevelu-e-taratsashrjani-anvtangutjuny-qaghaqaget–105850976.html
Իրանի պատերազմը վերաձևելու է տարածաշրջանի անվտանգությունը. քաղաքագետ
Իրանի պատերազմը վերաձևելու է տարածաշրջանի անվտանգությունը. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Արա Պողոսյանի խոսքով` ԱՄՆ–ի գերխնդիրը, տարածաշրջանում երկարատև շահերի տեսանկյունից, իր համար ընդունելի վարչակազմ ունեցող և իր հետ գործակցող Իրանն է։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T23:15+0400
2026-08-17T23:15+0400
2026-08-17T23:15+0400
արա պողոսյան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97264762_0:84:1600:984_1920x0_80_0_0_b123f76d0f95dc8d4cb5285c077ca181.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իրանի հետ կապված նպատակները, որոնք իր առջև դրել է ԱՄՆ–ն, դեռ լուծված չեն: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը` խոսելով հակամարտության առաջիկա հնարավոր զարգացման մասին։«Al Arabiya» հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ևս 60 օրով երկարաձգել հրադադարը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 17-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միաժամանակ սպառնացել է ռմբակոծել Օմանը, եթե այդ երկիրը խանգարի Հորմուզի նեղուցի հետ կապված ԱՄՆ նպատակների իրագործմանը, քանի որ Իրանն ու Օմանը ավելի վաղ համաձայնության էին եկել Հորմուզի նեղուցով նավարկելի երթուղիների նորացված քարտեզի շուրջ:Պողոսյանն ընդգծեց, որ մինչև ԱՄՆ– Իրան հակամարտության սկիզբը Հորմուզի նեղուցի խնդիր, որպես այդպիսին, գոյություն չուներ։ Անգամ Իրանի միջուկային ծրագիրը, մեր զրուցակցի համոզմամբ, հակամարտության պատճառ չէ։ Դրանք, ըստ նրա, միայն պատրվակներ են, որոնք հնարավորություն են տալիս հակամարտությունը շարունակել այնքան ժամանակ, մինչև կողմերը համաձայնության կգան ավելի գլոբալ հարցերում։Իսկ գլոբալ հարցը կամ ԱՄՆ–ի բուն նպատակը, Պողոսյանի խոսքով, Իրանի կարգավիճակն է տարածաշրջանում։ ԱՄՆ–ի գերխնդիրը երկարատև շահերի համատեքստում իր համար ընդունելի վարչակազմ ունեցող և իր հետ գործակցող Իրանն է։«Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը և ռազմավարությունը Իրանի մասով հանգում է նրան, որ իրանա–ամերիկյան հարաբերությունները պետք է մոտավորապես նման լինեն մինչհեղափոխական շրջանում, այսինքն՝ մինչև 1979 թ․-ը եղած կոնֆիգուրացիային։ Հակամարտությունը կտևի այնքան, քանի դեռ Միացյալ Նահանգները ունի ռեսուրս և հնարավորություն` հասնելու Իրանում փոփոխությունների։ Եվ պատահական չէ, որ հենց ակտիվ հակամարտության փուլի սկզբում թե՛ Իսրայելը և թե՛ Միացյալ Նահանգները իրենց բացարձակ նպատակ էին հռչակում վարչակազմի փոփոխությունը»,– նշեց քաղաքագետը` հավելելով, որ հակամարտությունն ունի լուրջ պոտենցիալ՝ վերաձևելու ամբողջ տարածաշրջանային քաղաքականությունն ու անվտանգային կոնֆիգուրացիան։Անդրադառնալով օրերս Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված ռազմական դաշինքին, որը ողջունել է Թրամփը, Պողոսյանը չբացառեց, որ այն տարածաշրջանային զարգացումներին ակտիվ մասնակցելու միտում ունի։ Այդուհանդերձ, 3 երկրների կնքած այսպես կոչված Մեքքայի համաձայնագիրը, նրա գնահատմամբ, առայժմ դժվար է ռազմական ալյանս կոչել, քանի դեռ չկան նախանշված հստակ նպատակներ։ Հարց է նաև, թե ապագայում այն ում դեմ է գործելու` ԱՄՆ–ի, Իսրայելի, թե որևէ այլ երկրի։Ակնհայտ է միայն մեկ բան` համաձայնագրի անդամների առաջնային նպատակը տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդլայնելն ու այն պահելն է։Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97264762_89:0:1512:1067_1920x0_80_0_0_87f1873847691be6017d3982dd869b45.jpg.webp
արա պողոսյան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պարսից ծոց
արա պողոսյան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պարսից ծոց
Արա Պողոսյանի խոսքով` ԱՄՆ–ի գերխնդիրը, տարածաշրջանում երկարատև շահերի տեսանկյունից, իր համար ընդունելի վարչակազմ ունեցող և իր հետ գործակցող Իրանն է։
«Ըստ էության մենք ունենք վարիացիաներ, որտեղ չկա կողմերի վերջնական շահերի հետապնդման մեխանիզմը։ Կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ նաև Հորմուզի նեղուցի հետ կապված հարցում»,– ասաց քաղաքագետը։
Պողոսյանն ընդգծեց, որ մինչև ԱՄՆ– Իրան հակամարտության սկիզբը Հորմուզի նեղուցի խնդիր, որպես այդպիսին, գոյություն չուներ։ Անգամ Իրանի միջուկային ծրագիրը, մեր զրուցակցի համոզմամբ, հակամարտության պատճառ չէ։ Դրանք, ըստ նրա, միայն պատրվակներ են, որոնք հնարավորություն են տալիս հակամարտությունը շարունակել այնքան ժամանակ, մինչև կողմերը համաձայնության կգան ավելի գլոբալ հարցերում։
Իսկ գլոբալ հարցը կամ ԱՄՆ–ի բուն նպատակը, Պողոսյանի խոսքով, Իրանի կարգավիճակն է տարածաշրջանում։ ԱՄՆ–ի գերխնդիրը երկարատև շահերի համատեքստում իր համար ընդունելի վարչակազմ ունեցող և իր հետ գործակցող Իրանն է։
«Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը և ռազմավարությունը Իրանի մասով հանգում է նրան, որ իրանա–ամերիկյան հարաբերությունները պետք է մոտավորապես նման լինեն մինչհեղափոխական շրջանում, այսինքն՝ մինչև 1979 թ․-ը եղած կոնֆիգուրացիային։ Հակամարտությունը կտևի այնքան, քանի դեռ Միացյալ Նահանգները ունի ռեսուրս և հնարավորություն` հասնելու Իրանում փոփոխությունների։ Եվ պատահական չէ, որ հենց ակտիվ հակամարտության փուլի սկզբում թե՛ Իսրայելը և թե՛ Միացյալ Նահանգները իրենց բացարձակ նպատակ էին հռչակում վարչակազմի փոփոխությունը»,– նշեց քաղաքագետը` հավելելով, որ հակամարտությունն ունի լուրջ պոտենցիալ՝ վերաձևելու ամբողջ տարածաշրջանային քաղաքականությունն ու անվտանգային կոնֆիգուրացիան։
«Տևական ժամանակ Թուրքիան, որը միջուկային զենք չունի, բավականին սերտ աշխատանքներ է տանում միջուկային Պակիստանի հետ։ Մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիան, որը ժամանակին ունեցել է միջուկային ծրագիր, մշտապես հավակնություններ է ունեցել աշխարհում դերակատարում ունենալու։ Առանձին վերցրած այս երկրները, գուցե չունենան այն հնարավորությունը, որը միասին կարող են ունենալ` Պակիստանի միջուկային հովանու ներքո, հատկապես, որ ԱՄՆ–ի հնարավորություններն ու ազդեցությունը Իրանի դեմ հակամարտության այս փուլում էականորեն նվազել է։ Նվազել է նաև վստահությունը ամերիկյան ուժի նկատմամբ»,– ասաց Պողոսյանը։
Այդուհանդերձ, 3 երկրների կնքած այսպես կոչված Մեքքայի համաձայնագիրը, նրա գնահատմամբ, առայժմ դժվար է ռազմական ալյանս կոչել, քանի դեռ չկան նախանշված հստակ նպատակներ։ Հարց է նաև, թե ապագայում այն ում դեմ է գործելու` ԱՄՆ–ի, Իսրայելի, թե որևէ այլ երկրի։
Ակնհայտ է միայն մեկ բան` համաձայնագրի անդամների առաջնային նպատակը տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդլայնելն ու այն պահելն է։