https://arm.sputniknews.ru/20260817/fidann-u-araghchin-qnnarkel-en-hvormuzi-neghuci-bacman-harcy-105857071.html
Ֆիդանն ու Արաղչին քննարկել են Հորմուզի նեղուցի բացման հարցը
Ֆիդանն ու Արաղչին քննարկել են Հորմուզի նեղուցի բացման հարցը
Sputnik Արմենիա
Քննարկվել է նաև հրադադարի ռեժիմի երկարաձգման թեման։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T22:53+0400
2026-08-17T22:53+0400
2026-08-17T22:53+0400
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/13/82029188_0:24:640:384_1920x0_80_0_0_994fd29c484da13e17485a315297f0ab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսով քննարկել է Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունների վերջին զարգացումները։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։Զրույցի այլ մանրամասներ նա չի հստակեցրել։Օգոստոսի 17-ին «Al Arabiya» հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/13/82029188_0:0:568:426_1920x0_80_0_0_522edb1f75813e64c00bd89193b0e37a.jpg.webp
թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Քննարկվել է նաև հրադադարի ռեժիմի երկարաձգման թեման։
«Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին իրավիճակը Հորմուզի նեղուցի բացման և հրադադարի ռեժիմի շարունակման շուրջ ընթացող բանակցություններում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Զրույցի այլ մանրամասներ նա չի հստակեցրել։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։