«Հյուսիս–հարավի» երկաթուղային հատվածի պայմանագրի շուրջ աշխատանքը շուտով կավարտվի. Սադեղ

https://arm.sputniknews.ru/20260817/hjusisharavi-erkatughajin-hatvatsi-pajmanagri-shurj-ashkhatanqy-shutvov-kavartvi-sadegh-105856252.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1382/00/13820000_352:0:3083:2048_1920x0_80_0_0_7c79fe7ade41870665346ee7b5a13b17.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, երկաթուղի

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, երկաթուղի

Բաժանորդագրվել

Որոշումը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քննարկման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իրանը շուտով կավարտի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի՝ Ռուսաստանի մասնակցությամբ կառուցման պայմանագրի շուրջ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։

«Վերջնական պայմանագիրը դեռևս կնքված չէ։ Որոշումը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քննարկման փուլում է։ Շուտով կներկայացվի պայմանագիրը, և ռուսական համաֆինանսավորման պարագայում շահագործման հանձնումը տեղի կունենա առավելագույնը երեք տարվա ընթացքում»,- ասել է Սադեղը։

Նրա խոսքով՝ Իրանը հողատարածք է ձեռք բերել երկաթուղային հատվածի կառուցման համար։

Նա նաև հայտնել է Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի մասնակցությամբ տրանսպորտային կոնսորցիումի ձևավորման մասին։

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները փոփոխություններ են մտցրել Իրանի և Ռուսաստանի միջև առանցքային ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության իրականացման մեջ։ Այս հատվածը համարվում է «Հյուսիս-հարավ» միջանցքի «բացակայող օղակը», որը երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային երթուղիների ցանցի միջոցով կապում է Իրանն ու Ռուսաստանը։ Դրա գործարկումը պետք է էապես բարձրացնի փոխադրումների արդյունավետությունը և կրճատի բեռների առաքման ժամկետները։

Հիշեցնենք` «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի ստեղծման մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվեց 2000թ. սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում: Նախագծով նախատեսվում է մոտ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ տրանսպորտային երթուղի ստեղծել, որը պետք է Իրանի և Ռուսաստանի միջոցով Բալթյան տարածաշրջանը կապի Հնդկաստանի հետ: Միջանցքի թողունակությունը գնահատվում է տարեկան 20-30 մլն տոննա բեռ։

Հայաստանը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ համաձայնագրին միացավ 2004 թվականին և երթուղուն կարող է ինտեգրվել համանուն ավտոմայրուղու կառուցման միջոցով։ Ենթադրվում է, որ Հնդկաստանից ապրանքները կհասնեն Իրան, այնուհետև՝ Հայաստան, իսկ այնտեղից դեպի Ռուսաստան կուղևորվեն նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով։

«Հյուսիս-հարավ» նախագծի նշանակությունն ավելի է մեծանում․ ՌԴ ԱԳՆ

Leave a comment