Ճիշտ կլիներ՝ պայքար լիներ քաղաքական հարթությունում․ Մարտուն Գրիգորյանի 1-ին ուղերձը ՔԿՀ–ից

https://arm.sputniknews.ru/20260817/tshisht-kliner-pajqar-liner-qaghaqakan-hartutjunum-martun-grigvorjani-1-in-ugherdzy-qkhic-105853926.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88800837_103:0:1047:708_1920x0_80_0_0_2f288095bca6d0cb22ceeaf2b9090e48.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մարտուն գրիգորյան, «արմավիր» քկհ

հայաստան, մարտուն գրիգորյան, «արմավիր» քկհ

Բաժանորդագրվել

ԱԺ նախկին պատգամավորը շեշտում է, որ իրեն ազատազրկել են մի գործով, որի հետ ինքն ընդհանրապես առնչություն չունի։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր շուրջը ծավալված իրադարձությունները քաղաքական հետապնդում է համարում։ Նա այդ մասին գրել է «Արմավիր» ՔԿՀ-ից հղած իր առաջին ուղերձում։

Գրիգորյանը պնդում է՝ իրեն մեղադրում են մի գործով, որի հետ ինքը որևէ առնչություն չունի։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածն իր համար անակնկալ չէր, քանի որ ընտանիքի անդամների, թիմակիցների նկատմամբ տարբեր քրեական գործերով ու ձերբակալություններով փորձել են իրեն թուլացնել, սակայն, ըստ Գրիգորյանի, ինքը որևէ հետքայլ չի արել։

«Ես միշտ առողջ ու կառուցողական քննադատության կողմնակիցն եմ, բայց և այնպես, դուք բոլորդ գիտեք իմ զուսպ ու կոռեկտ քաղաքական խոսույթը: Ես հիմա էլ եմ կրկնում արդեն քրեակատարողական հիմնարկից՝ պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ, մարդկանց դժվարությունների ու դժբախտությունների առաջ կանգնեցնել, ընտրությունները եղել են ու կլինեն։ Ճիշտ կլիներ, որ պայքարը լիներ քաղաքական հարթությունում»,- նշել է Գրիգորյանը։

Նա վստահ է, որ սա էլ դժվարության մի փուլ է, որը կանցնի։ Մարտուն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին։

Հիշեցնենք` Մարտուն Գրիգորյանը օգոստոսի 13-ի վաղ առավոտյան ձերբակալվեց Հակակոռուպցիոն դատարանը հայտնեց, որ նա ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գրիգորյանը նույն օրը 2 ամսով կալանավորվեց։

Leave a comment