Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները

Քաղաքականություն

17.08.2026 | 20:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ քննարկել է հետընտրական շրջանում տեղի ունեցած գործընթացները, ներքաղաքական իրադարձություններն ու նորընտիր խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները։

«ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Աննա Գրիգորյանը կարևորել է տարբեր ձևաչափերով Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը։

Խմբակցության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել հետընտրական շրջանում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, խոսել ներքաղաքական իրադարձություններից, անդրադարձել նորընտիր խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին։

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment