Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն:
Եզրափակիչում հայ ըմբիշը 1:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմատովին (տեսանյութ):
Եզրափակիչի ճանապարհին Տերտերյանը հաղթել էր եգիպտոսցի (9:0), ամերիկացի (6:0), հունգարացի (5:0) և վրացի (6:0) ըմբիշների:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) դարձավ արծաթե մեդալակիր։ Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց ճապոնացի Տաիզո Յոշիդայի հետ ու պարտվեց ժամանակից շուտ` 0:8:
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) 3-ական հաղթանակ տանելուց հետո պարտվեցին կիսաեզրափակիչում և բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն օգոստոսի 18-ին: Մեկնարկային գոտեմարտում պարտված Գոռ Խաչատրյանը (72 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար և կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:
Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչների Մարատ Աճեմյանը (60 կգ) և Վահե Հովհաննիսյանը (82 կգ) պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 18-ին: