Կրեմլին թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ


Գերմանիայի կառավարությունն արձագանքել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերող երկրներին ուղղված Կրեմլի հերթական սպառնալիքներին: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, հայտարարել է, որ նման սպառնալիքները նորություն չեն: «Մենք դրանք ի գիտություն ենք ընդունում և թույլ չենք տա մեզ վախեցնել»,- ընդգծել է խոսնակը մամուլի ասուլիսի ժամանակ և հավելել, որ Բեռլինը թույլ չի տա իրեն վախեցնել հատկապես Ուկրաինային աջակցելու հարցում։


Անցյալ շաբաթվա վերջին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ВГТРК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան խստացնում է իր մեթոդները՝ «Արևմուտքից Կիևի ռազմական մեքենան սնուցող ամեն ինչ ոչնչացնելու համար»։


Լավրովի խոսքերը ուշադրություն են գրավել, մասնավորապես, վերջերս Լայպցիգ-Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի առիթով: Օգոստոսի լույս 5-ի գիշերը ուկրաինական բեռնատար ինքնաթիռի կողքին հայտնաբերվել էր անհայտ ծագման անօդաչու թռչող սարք՝ հագեցած պայթուցիկով և դետոնատորով: ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ դա կապված է Ռուսաստանի կառավարության հետ:

Leave a comment