Երկնիշ աճ Հայաստանում. ինչպես են փոխվել ԵԱՏՄ բեռնափոխադրումներն ու ուղևորաշրջանառությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում նկատվել է ուղևորաշրջանառության և բեռնափոխադրումների ցուցանիշների դրական շարժընթաց:

Ուղևորաշրջանառության աճը ԵԱՏՄ-ում

ԵԱՏՄ տարածքում ընդհանուր ուղևորաշրջանառությունն աճել է 0,5%-ով: Միության անդամ պետությունների շարքում ամենաբարձր աճի ցուցանիշն արձանագրվել է Հայաստանում.

  • Հայաստան — 7,3% աճ

  • Բելառուս — 7,2% աճ

  • Ղազախստան — 5,1% աճ

  • Ղրղզստան — 4,9% աճ

Բեռնափոխադրումների ծավալները

Հաշվետու ժամանակահատվածում դրական միտումներ են արձանագրվել նաև բեռնափոխադրումների ոլորտում: Այստեղ ևս առաջատար հորիզոնականում Հայաստանն է, որտեղ գրանցվել է երկնիշ աճ.

  • Հայաստան — 12,1% աճ

  • Ղրղզստան — 3,1% աճ

  • Ղազախստան — 2% աճ

  • Բելառուս — 1,5% աճ

Leave a comment