Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են

Հասարակություն

17.08.2026 | 20:12

Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք վիճաբանում են, հայհոյում և հարվածում միմյանց։

Ոստիկանության փոխանցմամբ՝ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև։

72-ամյա վարորդն ու 39-ամյա կարգավարը հայտնաբերվել են Էջմիածին քաղաքի Խորենացի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում։ Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Միաժամանակ միջոցառումներ են իրականացվում միջադեպի մասնակից ուղևորի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ արձագանքման արդյունքում կանխվել են նաև հնարավոր հետագա զարգացումները։

Leave a comment