Mercedes»-ը Վեդիի կամրջի մոտ բախվել է հիմնանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե արգելապատնեշներին

Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է հիմնանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

 

Leave a comment