ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի զինուժի համար բեռներ տեղափոխող 2 նավ է խոցել․ ՊՆ

Բաժանորդագրվել

Ռուսական զինուժը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և ծովային նավերին, որոնք ծառայում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը Նիկոլաևի նավահանգստում բեռնատար նավ է խոցել, որը ռազմական բեռներ էր հասցնում Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Ուկրաինայի ԶՈւ-ին սպառազինություն և ռազմամթերք հասցնող մեկ այլ բեռնատար նավ էլ խոցվել է Օդեսայի նավահանգստում։

Հարվածի տակ են հայտնվել նաև ռազմական գույքի պահեստները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment