https://arm.sputniknews.ru/20260817/arcakhbanky-chi-veradardznum-brni-teghahanvatsneri-avandneri-gumarnery-hajtararutjun-105852087.html
«Արցախբանկը» չի վերադարձնում բռնի տեղահանվածների ավանդների գումարները. հայտարարություն
«Արցախբանկը» չի վերադարձնում բռնի տեղահանվածների ավանդների գումարները. հայտարարություն
Sputnik Արմենիա
Արցախի ներկայացուցչությունը նշում է՝ այնքան են բարձրաձայնելու թեմայի մասին, քանի դեռ յուրաքանչյուր ընտանիք չի ստացել իրեն օրինականորեն պատկանող միջոցները։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T19:35+0400
2026-08-17T19:35+0400
2026-08-17T19:35+0400
հայաստան
արցախ
բանկ
ավանդ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66908172_0:103:1600:1003_1920x0_80_0_0_bb8ae0eb2b112755406fffaa25396a25.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Արցախբանկը» չի տրամադրում մինչև 2019 թ․ հունվարի 1-ը ընտանիքում ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի անվամբ բանկում բացված նպատակային ավանդների գումարները։ Այս մասին հայտնում է Արցախի ներկայացուցչությունը՝ նշելով, որ բազմաթիվ դիմումներ են ստացվել քաղաքացիներից։Նշենք, որ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Արցախում ծնված երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված գումարները որպես ավանդ ներդրված են եղել «Արցախբանկում», ավանդի տոկոսները բանկը վճարում էր մինչև երեխայի 18 տարին լրանալը: Նպատակային ավանդի մայր գումարը կազմում էր 500 000 դրամ երրորդ երեխայի համար և 700000 դրամ չորրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար:2023 թվականի դեկտեմբերի 30-ին ԱՀ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ նախատեսվում է, որ մինչև 2019թ․ հունվարի 1-ը ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված նպատակային ժամկետային ավանդի գումարը տրամադրվում է ավանդատուին, իսկ մինչև 18 տարին լրանալը՝ նաև վաղաժամկետ ստանալու պահանջ ներկայացրած երեխայի ծնողին կամ խնամակալին։Ներկայացուցչությունից հայտնում են նաև, որ մի շարք շփումներ են ունեցել բանկի ներկայացուցիչների հետ՝ քննարկվելով արցախցիներին հուզող մի շարք խնդիրներ, առաջարկություններ ներկայացնելով։ Շեշտում են, որ ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր է բոլոր հնարավոր ռեսուրսների համադրումը և արցախցիների խնդիրների լուծմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը։«Այս հրապարակման նպատակը որևէ կառույցի կամ անձի թիրախավորումը կամ քաղաքացիների շրջանում անհարկի լարվածություն ստեղծելը չէ։ Մենք ակնկալում ենք, որ «Արցախբանկը» կարձագանքի բարձրացված հարցերին, կներկայացնի իր հստակ իրավական դիրքորոշումը և կգնահատի այն հնարավոր քայլերը, որոնք կարող են իրական աջակցություն ապահովել այսօր ծանր սոցիալական պայմաններում գտնվող արցախահայությանը»,- նշել են Արցախի ներկայացուցչությունում։Ընդգծել են, որ շարունակելու են բարձրաձայնել խնդրի մասին, քանի դեռ «Արցախբանկը» չի ապահովել կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ավանդների գումարների տրամադրումը, և յուրաքանչյուր ընտանիք չի ստացել իրեն օրինականորեն պատկանող ֆինանսական միջոցները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66908172_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b7725e11f9e686f5b3126327aace74e0.jpg.webp
հայաստան, արցախ, բանկ, ավանդ, երեխա
հայաստան, արցախ, բանկ, ավանդ, երեխա
Արցախի ներկայացուցչությունը նշում է՝ այնքան են բարձրաձայնելու թեմայի մասին, քանի դեռ յուրաքանչյուր ընտանիք չի ստացել իրեն օրինականորեն պատկանող միջոցները։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. «Արցախբանկը» չի տրամադրում մինչև 2019 թ․ հունվարի 1-ը ընտանիքում ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի անվամբ բանկում բացված նպատակային ավանդների գումարները։ Այս մասին հայտնում է Արցախի ներկայացուցչությունը՝ նշելով, որ բազմաթիվ դիմումներ են ստացվել քաղաքացիներից։
Նշենք, որ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Արցախում ծնված երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված գումարները որպես ավանդ ներդրված են եղել «Արցախբանկում», ավանդի տոկոսները բանկը վճարում էր մինչև երեխայի 18 տարին լրանալը: Նպատակային ավանդի մայր գումարը կազմում էր 500 000 դրամ երրորդ երեխայի համար և 700000 դրամ չորրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար:
2023 թվականի դեկտեմբերի 30-ին ԱՀ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ նախատեսվում է, որ մինչև 2019թ․ հունվարի 1-ը ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված նպատակային ժամկետային ավանդի գումարը տրամադրվում է ավանդատուին, իսկ մինչև 18 տարին լրանալը՝ նաև վաղաժամկետ ստանալու պահանջ ներկայացրած երեխայի ծնողին կամ խնամակալին։
«Սակայն մինչ օրս որևէ քաղաքացու դիմում բանկը չի բավարարել։ Արցախի ներկայացուցչությունը նաև պաշտոնական հարցմամբ դիմել է բանկին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ իրավական և փաստական հիմքերով չի կատարվում գումարների վերադարձ, սակայն պատասխան չի ստացել»,– ասված է հայտարարությունում։
Ներկայացուցչությունից հայտնում են նաև, որ մի շարք շփումներ են ունեցել բանկի ներկայացուցիչների հետ՝ քննարկվելով արցախցիներին հուզող մի շարք խնդիրներ, առաջարկություններ ներկայացնելով։ Շեշտում են, որ ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր է բոլոր հնարավոր ռեսուրսների համադրումը և արցախցիների խնդիրների լուծմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը։
«Այս հրապարակման նպատակը որևէ կառույցի կամ անձի թիրախավորումը կամ քաղաքացիների շրջանում անհարկի լարվածություն ստեղծելը չէ։ Մենք ակնկալում ենք, որ «Արցախբանկը» կարձագանքի բարձրացված հարցերին, կներկայացնի իր հստակ իրավական դիրքորոշումը և կգնահատի այն հնարավոր քայլերը, որոնք կարող են իրական աջակցություն ապահովել այսօր ծանր սոցիալական պայմաններում գտնվող արցախահայությանը»,- նշել են Արցախի ներկայացուցչությունում։
Ընդգծել են, որ շարունակելու են բարձրաձայնել խնդրի մասին, քանի դեռ «Արցախբանկը» չի ապահովել կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ավանդների գումարների տրամադրումը, և յուրաքանչյուր ընտանիք չի ստացել իրեն օրինականորեն պատկանող ֆինանսական միջոցները։