Զիմբաբվեում նավի խորտակման հետևանքով մահացածների թիվը հասել է 92-ի

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր 80 զոհի մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Զիմբաբվեի Կարիբա լճում նավի խորտակման հետևանքով մահացածների թիվը հասել է 92-ի։ Այս մասին հայտնել է երկրի ոստիկանությունը։

Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ 80 մարդ է մահացել։

«Կարիբա լճում RIDA-ի (Գյուղական ենթակառուցվածքների զարգացման գործակալության. խմբ․) նավի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվն այս պահին 92 է»,- ասված է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ZBC հեռուստաալիքը, հղում անելով տեղական ինքնակառավարման և հասարակական աշխատանքների նախարար Դանիել Գարվեին, հայտնել էր, որ Զիմբաբվեի իշխանությունները արտակարգ իրավիճակի ռեժիմ են հայտարարել Կարիբա լճում նավի խորտակման պատճառով։

Leave a comment