Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին


ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել է, իսկ ներսում անչափասներ ու կանայք կան։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:


 


Օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և պարեկային ծառայողներ։


 


Ահազանգին արագ արձագանքելով՝ փրկարարներն ու պարեկները տեղում ապահովել են քաղաքացիների անվտանգությունը, դուրս բերել ավտոբուսից և տեղափոխել անցակետ՝ հերթական անգամ ցույց տալով, որ ցանկացած իրավիճակում քաղաքացիների կողքին են։


 


Leave a comment