Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան


Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։


 


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով․ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40000 դրամ:


 


«Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։


 


Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝


  • բաղկացած են 1-3 անդամից, բավարարում են ծրագրի պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են հավաստագիրը,

  • հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում,

  • ընտանիքի անդամներն ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խոր կամ ծանր աստիճան կամ 60 և ավելի տարեկան են՝


. անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ


. անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:


 

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ․ մինչ դիմում ներկայացնելն անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ1

Leave a comment