ՌԴ–ի և Ուկրաինայի ՄԻՊ–երը անհետ կորածների հարցով կապ են պահպանում. Միրոշնիկ

Բաժանորդագրվել

Տարածաշրջանի 2176 կորած բնակիչներից շուրջ 300-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանները կապ են պահպանում 2024 թվականին Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի մարզ ներխուժելուց հետո անհետ կորած բնակիչների խնդրի շուրջ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան հայտարարել էր, որ Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից երկու տարի անց 2176 կորածներից շուրջ 300-ի ճակատագիրը դեռը հայտնի չէ։

«Կա (շփում. խմբ.), ռուս և ուկրաինացի ՄԻՊ–երը շփվում են։ Կա որոշակի արդյունք, որը վերաբերում է մարդկանց փոխանակումներին և վերադարձին։ Նույն մեթոդով է գործում երեխաների իրավունքների հանձնակատար Լվովա-Բելովայի և Լուբինեցի կապը», – ասել է Միրոշնիկը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment