Ձեր վերանորոգած մանկապարտեզում ձեր բոցաշունչ տոնով, որ գոռանք ծեփոնները կթափվի մեր գլխին․ Մեսրոպ Մանուկյան

«Երևանում վերջին չորս տարին բյուջեով բերում, ներկայացնում են մոտավոր 15 մանկապարտեզ, 4 տարվա մեջ 10 մակապարտեզը նույնն է կրկնվում: Ամեն տարի բյուջեից փողը պլանավորվում է, դուրս է գալիս, թե ոչ, չի երևում, էդ մանկապարտեզները չեն սարքվում, մնում են տեղը: Էս վերջում Տիգրան Ավինյանին ասի՝ ամոթ ա, քո փլավի վրա աղ լցնել չի լինում, խայտառակ եմ լինում, էդ մարդկանց ներկայացնում եմ, բայց չի սարքվում մանկապարտեզը»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Ռուզաննա Երեմյանի ելույթին: Մանուկյանը խոսեց նաև Ա1 թաղամասի հայ-ֆրանսիական մանկապարտեզի մասին, ասաց, որ այն դարձել է թմրամիջոց վաճառողների կենտրոն, իսկ 39 մանկապարտեզում կոյուղաջրերը լցվում են նկուղը: Նշեց, որ 101 և 102 մանկապարտեզների առաստաղը տնօրենն ինքն էր ամրացնում: Նա խոսեց նաև դպրոցներում առկա խնդիրների մասին:

Leave a comment