Հուսիթները հարձակվել են սաուդյան ռազմական դեսանտային նավի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հուսիթներ) հայտարարել է, որ Կարմիր ծովում, Մոչա կղզու ափերի մոտ, բալիստիկ հրթիռներով հարձակվել է սաուդյան ռազմական դեսանտային նավի և չորս ուղեկցող նավակների վրա։

Հայտարարության համաձայն՝ նավն ամբողջությամբ այրվել է, մի քանի նավակներ խորտակվել են, իսկ մնացածը՝ հրդեհվել։

Հուսիթները նշել են, որ շարունակելու են հարվածել սաուդյան ռազմական ուժերին և նրանց կենտրոնացումներին՝ թե՛ ցամաքում, թե՛ ծովում։

Leave a comment