Թրամփը հայտարարել է ԻՀՊԿ-ի հետ ոչ պաշտոնական կապի մասին և սպառնացել է Օմանին

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը չի շտապում Թեհրանի հետ գործարք կնքելու հարցում:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Միացյալ Նահանգները ԻՀՊԿ-ի հետ ոչ պաշտոնական խողովակներով կապ է պահպանում: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Սպիտակ տունը չի շտապում Իրանի հետ համաձայնագիր կնքելու հարցում: Ընդ որում, նա սպառնացել է «ռմբակոծել Օմանը», եթե այդ երկիրը խանգարի Հորմուզի նեղուցի հետ կապված ԱՄՆ նպատակների իրագործմանը:

«Եթե Օմանը կանգնի մեր ճանապարհին, մենք նրանց գրողի ծոցը կուղարկենք», – հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավարկելի երթուղիների նորացված քարտեզի շուրջ:

Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգելու մասին:

Leave a comment