Քանի՞ հոգու անունից են խոսում սփյուռքի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները. Եղոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սփյուռքը չունի մեկ ընդհանուր ներկայացուչություն, որի անունից հաճախ խոսում են ՀՅԴ բյուրոյի որոշ անդամներ: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ Սփյուռքը չունի մեկ ընդհանուր կենտրոն կամ կառավարական մարմիններ, ինչպիսին ունեն պետությունները:
«Սփյուռքը չունի մեկ հեռախոսահամար, որ զանգես և սփյուռքը պատասխանի իր ամբողջ քաշային կարգով: Ո՞վ է այդ հեռախոսահամարի կրողը: Մուրադ Փափազյա՞նը՝ Ֆրանսիայում: Որ չգիտես ում մանդատով է խոսում: Քանի՞ հոգու ձայն է նա ստացել, ո՞վ է ինքը ընդհանրապես»,-ասաց Եղոյանը՝ ի նկատի ունենենալով Ֆրանսիայի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին:
Հիշեցնելով, որ Ֆրանսիայում ապրում է 500 հազարից ավել հայ պատգամավոր, նա ասաց. «Քանի հոգու մանդատ ինքը ունի ընդհանրապես Հայաստանի շահերից խոսելու համար, էլ չասած սփյուռքի ու Ֆրանսիայի հայկական համայնքի շահերից խոսելու: Մենք խոսում ենք ստացած լինելով 730 հազար մանդատ: Ինքը Ֆրանսիայում 730 հոգու մանդատ ունի՞»:
Ըստ Եղոյանի նույն կերպ հայտնի չէ, թե ում անունից են հայտարարություններ տարածում ՀՅԴ անդամ «Ամերիկայի հայ դատի հանձնախմբի» գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և «Եվրոպայի հայ դատի հանձնախմբի» գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը:
«Չորս հոգով նստում են չորս պատի մեջտեղում ասում են՝ մենք ուզում ենք, որ Հայաստանը այսպես անի: Կներեք, իսկ իրենք ով են, որ ուզենան Հայաստանը այսպես կամ այնպես անի: Ու՞մ անունից են իրենք դա ուզում»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնելով, որ Մուրադ Փափազյանը նույնիսկ ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, Եղոյանի նշեց, որ դաշնակցական գործիչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել էր, որպեսզի վերջինը դիմեր Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստանալու համար:
«Սա է նրա մաքսիմում արածը: Այն աստիճան մարդ չկարողանա հարաբերություն կառուցի, որ գնա միջուկային գերտերության ղեկավարին ոչ թե ասի մեզ տվեք զենք, ասի այս մի մասն էլ համայնքից հանգանակած, ասի տվեք տեխնոլոգիա, մասնագետներ, ԵԱՏՄ-ում խնդրեք մեզ մաքսային արտոնություններ տան»,-ասաց պատգամավորը: