Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Բաքվի դատարանում

https://arm.sputniknews.ru/20260210/ruben-vardanjany-ezrapakich-elujt-e-unecel-baqvi-dataranum-98666282.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98663774_112:0:1892:1335_1920x0_80_0_0_4c8bef8f388c961d1d7b7da562cbbd4b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուբեն վարդանյան, արցախ, ադրբեջան, դատարան

հայաստան, ռուբեն վարդանյան, արցախ, ադրբեջան, դատարան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Վարդանյանն ասել էր, որ Բաքվի դատարանում հայտարարելու է՝ Արցախը եղել է ու կմնա հայկական՝ անկախ պատմությունը վերաշարադրելու բոլոր փորձերից։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ ավելի քան 1 տար տևած «դատավարությունն» այսօր ավարտվեց։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նախագահող դատավորն այսօր հայտարարել է դատական նիստի ավարտի մասին, դատական կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

Բաքվի ռազմական դատարանում վերջին նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշովը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ։ Նա հրաժարվել է պաշտպանական ելույթից՝ շեշտելով, որ ընդմիջման ժամանակ խոսել է իր պաշտպանյալի հետ, որը նման դիրքորոշում է հայտնել։

Ռուբեն Վարդանյանն այսօր եզրափակիչ ելույթ է ունեցել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ կարդացել է Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, ավելի քան երկու տարիների կալանքի ընթացքում նույնիսկ հասցրել է ադրբեջանական պոեզիային ծանոթանալ և այլն։ Նրա ելույթից որևէ կոնկրետ խոսք, ուղերձ կամ հայտարարություն ադրբեջանական ԶԼՄ-ները չեն մեջբերել։

Դեռ նախորդ տարի՝ դեկտեմբերին Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց էր ունեցել որդու՝ Դավիթի հետ և նշել, թե ինչ է պատրաստվում ասել իր եզրափակիչ ելույթում։ Նա ասել էր` ընդգծելու է, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չէ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Նաև հայտարարելու է, որ ոչնչի համար չի զղջում, իր բոլոր գործողությունները կատարել է գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Միակ բանը, որի համար ափսոսում է, այն է, որ չկարողացավ անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարելու է` Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից։

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Այն արդեն ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։

Leave a comment