«Եթե Օմանը խանգարի, մենք նրանց կհրետակոծենք, գրողը տանի»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին։
«Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը և հանձնվի։ Նրանք լավ պոկերի խաղացողներ են, բայց դատապարտված են»,- նշել է ամերիկացի առաջնորդը։
– Կարծում եմ՝ ինձ համար ամենահարմարն է չմասնակցել Իսրայելի ընտրություններին, բայց կարող եմ աջակցել որևէ մեկին։
– Մենք «Համասի» հետ ունենք այլ կապ, և, ի վերջո, նրանք հանձնում են իրենց զենքերը։
– Մենք ունենք հետին կապ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Մենք ուղղակիորեն խոսում ենք Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաների հետ։
– Իսրայելցիները չպետք է հարվածներ հասցնեն Գազային։ «Համասը» համաձայնել է վայր դնել զենքերը։
Օմանը և Իրանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցի տարանցման շուրջ։