ՀՀ-ն, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.08.2026 | 15:15

«Պարոն Ղազինյան, Դուք ո՛չ ելույթ եք ունենում, ո՛չ հարց եք տալիս», «Պասիվ եք այսօր»․ նման պնդումներ արեցին լրագրողները իրենց մոտեցող «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։

Factor.am-ի հարցին՝ արդյոք արգե՞լք է դրված Ղազարյանի ելույթների վրա, նա պատասխանեց, որ նման բան չկա. «Ելույթների համար հերթագրումը նախատեսված է ընդմիջումից հետո։ Պարոն Ղազինյանի թեկնածությունն է եղել, մեր մյուս գործընկերներն են խոսել, դրա համար չեմ գրանցվել։

Բացի դա, հավանաբար, տեղյակ եք, որ խմբակցությունների ելույթների քանակի սահմանափակում կա։ Խմբակցությունը 29 պատգամավորից է բաղկացած, հո միայն ե՞ս չպետք է ելույթ ունենամ»։

Հավելեց՝ իր ելույթների հիմնական թեզերը քննարկում և համաձայնեցնում է գործընկերների, Նարեկ Կարապետյանի հետ։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment