Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին։

Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Աշոտ Զաքարյանն ազատվել ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։

Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել էր 2025-ի հունիսին, պատճառի մասին նա այդպես էլ մանրամասներ չէր հայտնել:

Leave a comment