Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Տեսչական մարմինը խնդրում է ուշադիր լինել և խուսափել այդ սերիայի դեղի օգտագործումից


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է դեղի կեղծ սերիայի ահազանգի մասին։ 


«2026 թվականի փետրվարի 9-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 011620-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունից տեղեկատվություն է ստացվել Ավաստին (բևացիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ, ապակե սրվակ 4մ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա) դեղի H0560B18 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։ Ըստ կազմակերպության՝ դեղի H0560B18 սերիայի արտադրանք երբևէ չի արտադրվել», – նշվում է հաղորդագրության մեջ։ 


Տեսչական մարմինը խնդրում է ուշադիր լինել և խուսափել H0560B18 սերիայով դեղի օգտագործումից:


 


Leave a comment