ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Սիսակ Գաբրիելյանին։
Նա ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018-ի դեկտեմբերի 9-ին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իսկ 2017 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։ Մասնակցել է «Օնլայն մեդիայի մարտահրավերները» վերապատրաստման դասընթացին (2015թ.,Պրահա):
2014 թվականի հունվարից սեպտեմբեր աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող։ 2014-2018 թվականներին գործունեություն է ծավալել «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես լրագրող և հեռուստառադիոհաղորդավար։ 2018 թվականին եղել է «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակն ու վարողը։