Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ներկայացրած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող հերթական հայցադիմումը։
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին պահանջ է ներկայացրել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Սահակյանից, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝
Երևանում գտնվող 2 անշարժ գույք,
- 4 տրանսպորտային միջոց,
- 4 իրավաբանական անձանցում մասնակցություն,
- 183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցներից մնացած գումար,
- 10 միլիոն 566 հազար դրամ։
Նշվում է, որ այդ ամենը չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, համարվել է ապօրինի ծագում ունեցող, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չի եղել նույնականացնել և բռնագանձել։