Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։ Նման գործարքներում որպես միջնորդ ներգրավված ա…