Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև պաշտպանական համաձայնագրի կնքումը


Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև հավաքական անվտանգության համաձայնագրի կնքումը ճիշտ ուղղությամբ արված քայլ է, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Ես շատ ուրախ եմ, որ երեք պետությունները վերջերս Մեքքայում պաշտպանական համաձայնագիր կնքեցին։ Սա ցույց է տալիս, որ Մերձավոր Արևելքը միավորվում է, և որ երկրները վերջապես կկարողանան ավելի արդյունավետ պաշտպանվել»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։


ԱՄՆ նախագահը հավելել է, որ համաձայնագիրը «շատ կարևոր և համարձակ քայլ է»։


Օգոստոսի 7-ին Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ստորագրեցին եռակողմ պաշտպանական դաշնագիր։ Դա տեղի է ունեցել Մեքքայում, և փաստաթուղթը ստացել է համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիր անվանումը (Mecca Joint Defence Agreement)։

Leave a comment