Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50-ը

https://arm.sputniknews.ru/20260817/indvoneziajum-teghi-unecats-erkrasharzhi-zvoheri-tivy-gerazancel-e-50-y-105837398.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/10/34353207_51:0:2782:2048_1920x0_80_0_0_ceadb94dc463f3eb21bbf370cb3680e8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ինդոնեզիա, երկրաշարժ, զոհ

ինդոնեզիա, երկրաշարժ, զոհ

Բաժանորդագրվել

Մոտ 5500 մարդ դեռ գտնվում է կենտրոնացված տարհանման ապաստարաններում։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը (BNPB):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 15-ի գիշերը Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ 7.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել։

«Երկրում զոհերի թիվը հետևյալն է՝ 25 մարդ Մանգգարայի շրջանում, 20-ը՝ Արևելյան Մանգգարայի շրջանում, 4-ը՝ Սիկկա շրջանում, մեկական՝ Արևմտյան Մանգգարայի և Նագեկեո շրջաններում, և երկուսը՝ Էնդե շրջանում», – ասել է BNPB-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բերթոն Փանջայթանը։

Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 53 է։

Ինդոնեզիայի իշխանությունների վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով 137 մարդ է տուժել, այժմ նրանք անհրաժեշտ բուժում են ստանում տեղական հիվանդանոցներում։

Բացի այդ, 5488 մարդ շարունակում է մնալ կենտրոնացված տարհանման ապաստարաններում, ևս 171-ը տարհանվել են ինքնուրույն։

Ազգային գործակալությունը գրանցել է ենթակառուցվածքների լուրջ վնաս, 1543 տուն է վնասվել։

Վնասվել են նաև 87 կրթական հաստատություններ, 50 կրոնական շենքեր, 78 պետական հաստատություններ և բազմաթիվ այլ հանրային շենքեր։

Leave a comment