Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը (տեսանյութ)
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գրառումը․
Այսօր ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին: Քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։