Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին
Երեկ՝ օգոստոսի 16-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Վազգեն Առաջին (նախկինում՝ Կասյան) փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW» մակնիշի, 36-ամյա Խաչիկ Խ.-ի վարած «Tesla» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Վ.-ի վարած էլեկտրական «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Սակայն «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։
Մինչ կժամանեին ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները, «BMW»-ի վրայից երկու երիտասարդ համարանիշները հանեցին, իսկ երբ դեպքի վայր ժամանեցին պարեկները, համարանիշները նույն երիտասարդները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։