«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.08.2026 | 11:22

Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեությանը։

Ալեքսանյանը հարց բարձրացրեց, թե ինչպես է ստացվել, որ Զեյթունում գտնվող ահռելի տարածքը ՀԷՑ-ը վարձով է տվել ընդամենը 126,000 դրամով, բայց փոխարենը Մալաթիայում 12 միլիոն դրամով տարածք է վերցրել։ Ավելին, նա բացահայտեց Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետ կապված ֆինանսական խնդիրները. «102-րդ ռազմաբազայի վրա ինչի՞ եք ավել փող գրել… Հետո էլ ասում եք՝ խի՞ ա Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ»։

Համեմատելով նախկին և ներկա իշխանությունների ձեռքբերումները՝ Ալեքսանյանը նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանի 10 տարիների ընթացքում «Լինսի» հիմնադրամով կառուցվել էր 1000 կմ ճանապարհ, ապա ներկայում այդ թիվը հասել է 4735 կմ-ի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment