Ղրիմում ՌԴ ՊՆ–ի օբյեկտների մասին տվյալներ հավաքող Կիևի գործակալ է ձերբակալվել. ԱԴԾ

Բաժանորդագրվել

Քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Spunik. Ղրիմում ՌԴ ՊՆ–ի օբյեկտների մասին տվյալներ հավաքող և պայթուցիկով թաքստոց նախապատրաստող Կիևի գործակալ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

«ՌԴ ԱԴԾ–ն Ղրիմի Հանրապետությունան տարածքում Ռուսաստանի քաղաքացու է ձերբակալել, որը կասկացվում է պետական դավաճանության մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Սևաստոպոլի 54-ամյա բնակիչը հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Telegram-ի միջոցով։

Համակարգողի հանձնարարությամբ նա հավաքել և Կիևին է փոխանցել տեղեկատվություն տարածաշրջանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարարության օբյեկտների մասին։

Բացի այդ, նրան հանձնարարվել է թաքստոցներից պայթուցիկ սարքերի բաղադրիչներ վերհանել և տեղափոխել։

Սևաստոպոլի անտառային գոտում գտնվող նման թաքստոցներից մեկում ՌԴ ԱԴԾ աշխատակիցները 476,8 գրամ հեքսոգենի հիմքով պայթուցիկ նյութ և ռազմական նշանակության էլեկտրական դետոնատոր են հայտնաբերել։

Քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հատկանիշներով։ Կասկածյալը կալանավորվել է։ Նրան սպառնում ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Leave a comment