Քաղաքականություն
17.08.2026 | 11:05
Ազգային ժողովում տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավՂազինյանի՝ ՀԷՑ-ում պաշտոնավարման տարիներին թույլ տված կամայականություններին։
Գարիկ Սարգսյանը հիշեցրեց 2022 թվականի հունվարին տեղի ունեցած մի միջադեպ, երբ ինքը Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։ Համայնքը, խոշորացման պատճառով բյուջետային խնդիրներ ունենալով, չէր կարողացել ժամանակին վճարել էլեկտրաէներգիայի պարտքը։ Պատգամավորի պնդմամբ՝ չնայած իրենց խնդրանքին և վճարման երաշխիքներին, Դավիթ Ղազինյանը բանավոր հրահանգ էր տվել հոսանքազրկել ամբողջ համայնքը։
«Ձեր կողմից բանավոր ուղիղ հրահանգ էր եկել Արարատի տեղամասի պետին, որ հոսանքազրկեք համայնքը… 18 բնակավայր՝ վարչական շենքեր, մանկապարտեզներ, մշակույթի տներ»,- հայտարարեց Սարգսյանը՝ սա որակելով որպես ժողովրդի վրա «թքած ունենալու» դրսևորում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան