https://arm.sputniknews.ru/20260817/oshakani-tshakatamarti-199-amjakn-e-harganqi-turq-zvohvatsneri-hishatakin-105834405.html
Օշականի ճակատամարտի 199-ամյակն է. հարգանքի տուրք` զոհվածների հիշատակին
Օշականի ճակատամարտի 199-ամյակն է. հարգանքի տուրք` զոհվածների հիշատակին
Sputnik Արմենիա
Օշականի ճակատամարտի 199-ամյակի առթիվ այսօր Էջմիածնի մոտ հարգանքի տուրք է մատուցվել զոհված ռուս զինվորների հիշատակին։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T10:38+0400
2026-08-17T10:38+0400
2026-08-17T10:39+0400
տեսանյութեր
օշական
օշականի ճակատամարտ
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/11/105834229_0:0:1281:720_1920x0_80_0_0_05d3ca58be9b5eb0e965b2a5b4de0a16.jpg.webp
Օշականի ճակատամարտի 199-ամյակի առթիվ այսօր Էջմիածնի մոտ հարգանքի տուրք է մատուցվել զոհված ռուս զինվորների հիշատակին։Հուշարձանի մոտ հավաքվել էին ՌԴ դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», 102-րդ ռուսական բազայի և հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ։ Հնչել են երկու երկրների օրհներգները, իսկ հայ և ռուս քահանաները պատարագ են մատուցել զոհված ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակի համար։ Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Օշականի ճակատամարտի հերոսների հուշարձանին։Նրա խոսքով՝ այսօր հիշում են ոչ միայն ռուսների քաջության, այլև ռուս զինվորների և կազակների հետ միասին այս ճակատամարտում, ուս–ուսի անձնուրաց կռված հայ կամավորների մասին, նաև տեղի հայ բնակչության, որոնք թշնամու կրակի տակ ջուր էր հասցնում ռուս զինվորներին և օգնություն ցուցաբերում վիրավորներին։Դեսպանը հավելել է, որ ռուս զինվորների և հայ աշխարհազորայինների համատեղ սխրանքի շնորհիվ փրկվել է հայերի սրբավայր ու հոգևոր կենտրոն Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։ «Այսօր, գրեթե երկու դար անց, մենք պետք է անենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի մեր նախնիների համատեղ հաղթանակի հիշատակը պահպանվի և փոխանցվի սերունդներին` որպես օրինակ։ Մեծ խոնարհում ընկած հերոսներին։ Հավերժ փառք և հիշատակ նրանց», – ասել է դեսպանը։
օշական
2026
Լուրեր
am_HY
В Армении почтили память русских воинов, погибших в Ошаканской битве
Sputnik Արմենիա
В Армении почтили память русских воинов, погибших в Ошаканской битве
2026-08-17T10:38+0400
true
PT2M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/11/105834229_0:0:961:720_1920x0_80_0_0_a060c8b31f8e88ff14be8109323eb868.jpg.webp
տեսանյութեր, видео, օշական, օշականի ճակատամարտ, սերգեյ կոպիրկին
տեսանյութեր, видео, օշական, օշականի ճակատամարտ, սերգեյ կոպիրկին
Օշականի ճակատամարտի 199-ամյակի առթիվ այսօր Էջմիածնի մոտ հարգանքի տուրք է մատուցվել զոհված ռուս զինվորների հիշատակին։
Հուշարձանի մոտ հավաքվել էին ՌԴ դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», 102-րդ ռուսական բազայի և հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ։ Հնչել են երկու երկրների օրհներգները, իսկ հայ և ռուս քահանաները պատարագ են մատուցել զոհված ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակի համար։ Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Օշականի ճակատամարտի հերոսների հուշարձանին։
«Օշականի ճակատամարտը լոկ պատմության մի էջ չէ։ Այս ռազմական սխրանքը Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկն է, որը ռուս և հայ ժողովուրդների այսօրվա սերունդների համար ջանքերի միավորման վառ օրինակ է հանուն մեծ նպատակի և ընդհանուր հաղթանակի», – միջոցառման ժամանակ ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ այսօր հիշում են ոչ միայն ռուսների քաջության, այլև ռուս զինվորների և կազակների հետ միասին այս ճակատամարտում, ուս–ուսի անձնուրաց կռված հայ կամավորների մասին, նաև տեղի հայ բնակչության, որոնք թշնամու կրակի տակ ջուր էր հասցնում ռուս զինվորներին և օգնություն ցուցաբերում վիրավորներին։
Դեսպանը հավելել է, որ ռուս զինվորների և հայ աշխարհազորայինների համատեղ սխրանքի շնորհիվ փրկվել է հայերի սրբավայր ու հոգևոր կենտրոն Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։ «Այսօր, գրեթե երկու դար անց, մենք պետք է անենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի մեր նախնիների համատեղ հաղթանակի հիշատակը պահպանվի և փոխանցվի սերունդներին` որպես օրինակ։ Մեծ խոնարհում ընկած հերոսներին։ Հավերժ փառք և հիշատակ նրանց», – ասել է դեսպանը։