Վենեսուելայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով հազարավոր ընտանիքներ կրկին անօթևան են մնացել

Բաժանորդագրվել

Վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների համար ստեղծված ժամանակավոր վրանային ճամբարները ջրհեղեղի են ենթարկվել։

Վենեսուելան, ավերիչ երկրաշարժից հետո, հիմա է ջրհեղեղի ճիրաններում է։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ ամենամեծ վնասը կրել են Կարակասի շրջանը և Լա Գուախիրա նահանգը։

Երկրաշարժի հետևանքով ավերված տներից տարհանված մարդկանց համար ստեղծված ժամանակավոր վրանային ճամբարները հեղեղվել են։ Կրկնակի հարվածը կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ անօթևան է թողել հազարավոր ընտանիքների։ Տուժած շրջաններում ընթանում են լայնածավալ փրկարարական գործողություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ, իսկ երկրորդին՝ 7.5 մագնիտուդ։ Գրանցվել է մոտ 30 հետցնցում։

Հազարավոր մարդիկ զոհվել և վիրավորվել են։ Բնական աղետի հետևանքով ավերվել են տներ և ենթակառուցվածքներ, վնասվել են բժշկական հաստատությունները, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։

Leave a comment