Զիմբաբվեում լաստանավ է խորտակվել, զոհվել է 80 մարդ

Բաժանորդագրվել

Զիմբաբվեի իշխանությունները նավի վթարի պատճառով արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել։

Զիմբաբվեի Կարիբա լճում նավի խորտակման հետևանքով զոհվել է 80 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի ոստիկանությունը։

«Կարիբա լճում RIDA-ի (Գյուղական ենթակառուցվածքների զարգացման գործակալություն-խմբ.) նավի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվն այս պահին կազմում է 80»,- ասվում է ոստիկանության՝ X սոցցանցում տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ZBC հեռուստաալիքը, հղում անելով տեղական ինքնակառավարման և հանրային աշխատանքների նախարար Դանիել Գարվեին, հայտնել էր, որ Զիմբաբվեի իշխանությունները Կարիբա լճում նավի վթարի պատճառով արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել։

Leave a comment