Կիրկորովի համերգը Սոչիում ուշացել է ԱԹՍ-ների հարձակման պատճառով

Բաժանորդագրվել

Երգչի խոսքով՝ համերգն ավարտվել է կեսգիշերն անց։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի համերգը Սոչիում մեկ ժամով ուշացել է անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։

Կիրկորովի խոսքով՝ ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքի պատճառով Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր, և նա ստիպված է եղել համերգին հասնել Գելենջիկից։ Բացի այդ, որոշ ժամանակ հանդիսատեսին չեն թողել համերգասրահ։

«Այսօր ամեն ինչ սկսվեց ուշացած ինքնաթիռներից, փակ օդանավակայաններից, սպասումից ու անհանգստությունից։ ԱԹՍ-ների հարձակումների պատճառով հանդիսատեսին չէին թողնում դահլիճ։ Ժամանակն անցնում էր։ Թվում էր՝ հանգամանքներն ամեն ինչ անում են, որպեսզի այս հանդիպումը չկայանա»,- գրել է երգիչը Telegram-ի իր ալիքում։

Արտիստը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք սպասել են ելույթին։

Նրա խոսքով՝ համերգն ավարտվել է կեսգիշերն անց։

Leave a comment