Ուկրաինայում հակամարտության պատճառով անհետ կորածների թիվը հասել է 266,000-ի

Ուկրաինայում հակամարտության հետ կապված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից որոնվող անհետ կորած անձանց թիվը հասել է 266,000-ի։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են կազմակերպությունից։

«Հուլիսի վերջի դրությամբ ԿԽՄԿ-ին կապ հաստատած ընտանիքները երկու կողմերում էլ փնտրում են 266,000 անհետ կորած անձանց՝ թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց»,-հաղորդել է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Կարմիր Խաչը 2022 թվականի մարտին Ժնևում բացել է կենտրոնական որոնողական գործակալության գրասենյակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջազգային հակամարտության հետ կապված հարցերով։ 

Leave a comment