Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնում է, որ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Կազան կղզիախմբի ափերի մոտ, որը գտնվում է Տոկիոյից մոտավորապես 1200 կիլոմետր հարավ։
Երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 04:33-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 130 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ վնասների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։