«Զվարթնոց» օդանավակայանում չորս կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ նրանք ձերբակալվել են. Shamshyan.com

Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում չորս կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ նրանք ձերբակալվել են. Shamshyan.com

Shamshyan.com

«Զվարթնոց» օդանավակայանում չորս կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նրանք ձերբակալվել են խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով։

Դեպքը, ըստ Shamshyan.com-ի, տեղի է ունեցել օգոստոսի 13-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, «Visa Concord» ավիաընկերության գրասենյակի մոտ։

Կայքի հաղորդմամբ՝ մի խումբ քաղաքացիներ միմյանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել՝ խաթարելով ավիաընկերությունների գրասենյակների բնականոն աշխատանքը։

Ոստիկանները նրանց ձերբակալել են՝ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով։

Ձերբակալվածները տեղափոխվել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը։ Կասկածյալներն են Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Լիլիթ Մ․-ն, 19-ամյա Իլեն Հ․-ն, 39-ամյա Նելլի Մ․-ն և 25-ամյա Դիանա Հ․-ն։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

Ըստ աղբյուրի՝ կանանցից մեկը աշխատում է «Վիզա Կոնկորդ Չարթերզ» ՍՊԸ-ում։

Leave a comment