Լեքսինգտոնի Չարլզ Յանգ այգում կրակոցներ են եղել․ նաև տուժած երեխաներ կան

Մեկ մարդ սպանվել է, չորսը վիրավորել, այդ թվում՝ չորս և 14 տարեկան երեխաներ, Լեքսինգտոնի ( ԱՄՆ-ի Կենտուկի նահանգ) Չարլզ Յանգ այգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։

Կրակոցը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 19:00-ից կարճ ժամանակ առաջ (օգոստոսի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում)։ Չորս վիրավորների թվում են չորս տարեկան երեխա, 14 տարեկան դեռահաս և երկու մեծահասակ. նրանց վնասվածքները կյանքին սպառնացող չեն։

 

Leave a comment