Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման
Ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Կիևում հրդեհներ են բռնկվել
Ռուսական ուժերը կիրակի վաղ առավոտյան հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Կիևին, ինչի հետևանքով քաղաքի առնվազն երկու շրջանում հրդեհներ են բռնկվել, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Կիևի քաղաքային ռազմական վարչության տվյալներով՝ երեք մարդ վիրավորվել է։
Կլիչկոն հայտնել է, որ ընկած բեկորների հետևանքով հրդեհ է բռնկվել քաղաքի հյուսիսային արվարձանի ոչ բնակելի հատվածում։ Հրդեհվել են մի քանի ավտոմեքենաներ։ Եվս մեկ հրդեհ է բռնկվել քաղաքի կենտրոնից հարավ գտնվող հատվածում։
Reuters-ի ականատեսները հայտնել են, որ քաղաքում պայթյունների ձայներ են լսվել։
Կիևի շրջանի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով շրջանում ևս երեք մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխա։
Կիևում օդային տագնապը գիշերվա ընթացքում երկու անգամ է հայտարարվել՝ յուրաքանչյուր անգամ մոտ կես ժամ տևողությամբ։
Վերջին շաբաթներին Ռուսաստանը ինտենսիվացրել է Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ օդային հարձակումները։