Ռուսաստանը խոցել և ճնշել է 187 անօդաչու թռչող սարք, Wildberries-ի պահեստ է այրվել

Գիշերը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի ուժերը խոցել և ճնշել են 187 անօդաչու թռչող սարք, հայտնել են պաշտոնական աղբյուրները։

Մոսկվայի մարզում հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, մեկ մարդ մահացել է։

Դոմոդեդովոյում մի քանի բնակելի շենքեր նույնպես վնասվել են։

Այրվել է Պոդոլսկ քաղաքում Wildberries առցանց խանութի պահեստը, հայտարարել է Վորոբյովը։ Դոմոդեդովոյում այրվել է նաև բժշկական պարագաներ պարունակող պահեստը։

 

Leave a comment