https://arm.sputniknews.ru/20260816/rusastanci-masnagety-hajastanin-kapi-pashtpanvats-hamakarger-e-arajarkum-105791603.html
Ռուսաստանցի մասնագետը Հայաստանին կապի պաշտպանված համակարգեր է առաջարկում
Ռուսաստանցի մասնագետը Հայաստանին կապի պաշտպանված համակարգեր է առաջարկում
Sputnik Արմենիա
Ընկերության ծրագրային արտադրանքները, այդ թվում՝ ԱԲ-լուծումները, կարելի է տեղադրել փակ պետական կամ կորպորատիվ ցանցում, ինչը գործնականում զրոյի է հասցնում… 16.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-16T09:54+0400
2026-08-16T09:54+0400
2026-08-16T09:54+0400
ծրագիր
ռուսաստան
տտ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105655837_0:104:1066:703_1920x0_80_0_0_209aca64239d555e54370d838330b47a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուսական «Սվետեց» («Светец») ընկերությունը պատրաստվում է հայկական շուկայում ծրագրային ապահովում առաջարկել կապի համակարգերի համար, այդ թվում՝ համացանցի հասանելիություն չունեցող ներքին համակարգերի համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության հիմնական պատվիրատուների հետ աշխատանքների գծով փոխտնօրեն Սերգեյ Սիտինը։Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին, նրա մշակած լուծումները ներդրված են Ռուսաստանի Դաշնության ավելի քան 80 սուբյեկտում (պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում), ինչպես նաև Ղազախստանում՝ հանրապետության ազգային կապի օպերատոր «Ղազախտելեկոմ» ԲԸ-ի համար։ Աշխատանքի առանձին ուղղություն է 112 համարով արտակարգ արձագանքման միասնական ծառայությունների և շտապօգնության (103) դիսպետչերական ծառայությունների աջակցությունը։Ընկերության լուծումներն իրենց հիմնական ֆունկցիոնալ հնարավորություններով չեն զիջում արտերկրի առաջատար մշակողների նույնատիպ արտադրանքին։ Միաժամանակ հաշվի են առնվում նաև ռուսաստանցի պատվիրատուների բարձր պահանջները կապի պաշտպանվածության նկատմամբ, այդ թվում՝ սեփական պաշտպանված դաշտում (այսինքն՝ համացանցից դուրս)։Ընկերության արտադրանքի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ԱԲ-ն, հասանելի են պատվիրատուի սեփական պաշտպանված եզրագծում տեղադրելու համար՝ առանց ամպային ցանց տվյալներ փոխանցելու։ Այս սկզբունքով ընկերությունն առաջարկում է նաև ծրագրային ապահովում աուդիոկոնֆերանսների համար, որոնք այսօր հատկապես արդիական են անկայուն կամ սահմանափակ ինտերնետ-կապի պայմաններում։Հայկական շուկայում հաճախորդներ գտնելու հարցում ընկերությանը աջակցում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105655837_0:4:1066:803_1920x0_80_0_0_60cd0abdcd30345c790f88128aea1d69.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծրագիր, ռուսաստան, տտ, հայաստան
ծրագիր, ռուսաստան, տտ, հայաստան
Բաժանորդագրվել
Ընկերության ծրագրային արտադրանքները, այդ թվում՝ ԱԲ-լուծումները, կարելի է տեղադրել փակ պետական կամ կորպորատիվ ցանցում, ինչը գործնականում զրոյի է հասցնում ինտերնետի միջոցով կիբեռհարձակումների հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուսական «Սվետեց» («Светец») ընկերությունը պատրաստվում է հայկական շուկայում ծրագրային ապահովում առաջարկել կապի համակարգերի համար, այդ թվում՝ համացանցի հասանելիություն չունեցող ներքին համակարգերի համար։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ընկերության հիմնական պատվիրատուների հետ աշխատանքների գծով փոխտնօրեն Սերգեյ Սիտինը։
Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին, նրա մշակած լուծումները ներդրված են Ռուսաստանի Դաշնության ավելի քան 80 սուբյեկտում (պետական կառույցներում և մասնավոր ընկերություններում), ինչպես նաև Ղազախստանում՝ հանրապետության ազգային կապի օպերատոր «Ղազախտելեկոմ» ԲԸ-ի համար։ Աշխատանքի առանձին ուղղություն է 112 համարով արտակարգ արձագանքման միասնական ծառայությունների և շտապօգնության (103) դիսպետչերական ծառայությունների աջակցությունը։
Սիտինի խոսքով՝ ընկերության ծրագրային ապահովումը ներառում է թվային հաղորդակցությունների հարթակ, ինչպես նաև կապի կենտրոն՝ դիմումների ընդունման և մշակման համար։ Այս լուծումներում ինտեգրվում է արհեստական բանականություն՝ խոսքի ճանաչման, ձայնային հաղորդագրությունների վերծանման, սպասարկման որակի վերլուծության, ինչպես նաև զրույցների տոնայնության և բովանդակության գնահատման համար։ Այս տեխնոլոգիաներն օգնում են արագացնել օպերատորների աշխատանքը։
Ընկերության լուծումներն իրենց հիմնական ֆունկցիոնալ հնարավորություններով չեն զիջում արտերկրի առաջատար մշակողների նույնատիպ արտադրանքին։ Միաժամանակ հաշվի են առնվում նաև ռուսաստանցի պատվիրատուների բարձր պահանջները կապի պաշտպանվածության նկատմամբ, այդ թվում՝ սեփական պաշտպանված դաշտում (այսինքն՝ համացանցից դուրս)։
Ընկերության արտադրանքի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ԱԲ-ն, հասանելի են պատվիրատուի սեփական պաշտպանված եզրագծում տեղադրելու համար՝ առանց ամպային ցանց տվյալներ փոխանցելու։ Այս սկզբունքով ընկերությունն առաջարկում է նաև ծրագրային ապահովում աուդիոկոնֆերանսների համար, որոնք այսօր հատկապես արդիական են անկայուն կամ սահմանափակ ինտերնետ-կապի պայմաններում։
Մեծ ուշադրություն է դարձվում հաշվարկային ռեսուրսների օպտիմալացմանը: Դա թույլ է տալիս բարձրացնել ծրագրային ապահովման արտադրողականությունը՝ առանց հաշվարկային հզորությունները համաչափ ավելացման։
Հայկական շուկայում հաճախորդներ գտնելու հարցում ընկերությանը աջակցում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։