ՀՀ կառավարությունը նվազագույն աշխատավարձը 85 000 դրամի հասցնելու միջոցներ ունի. տնտեսագետ

https://arm.sputniknews.ru/20260815/hh-karavarutjuny-nvazagujn-ashkhatavardzy-85-000-drami-hascnelu-mijvocner-uni-tntesaget-105786228.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69306488_0:797:1600:1997_1920x0_80_0_0_f36764ca9b94de8e53a0cb7fcf875a31.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, աշխատավարձ, աղասի թավադյան, տնտեսություն, բիզնես, կառավարություն

հայաստան, աշխատավարձ, աղասի թավադյան, տնտեսություն, բիզնես, կառավարություն

Բաժանորդագրվել

Հայաստանում նվազագույն աշխատավարձը 2023 թվականից ի վեր չի բարձրացվել, մինչդեռ այդ ժամանակահատվածում բավականին մեծ գնաճ է արձանագրվել, նվազագույն աշխատավարձը չի ինդեքսավորվել գնաճին համապատասխան։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը միջոցներ ունի նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ անդրադառնալով Հայաստանում նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամի հասցնելու հնարավորությանը։

ԱԺ-ում նվազագույն աշխատավարձի հարցը կրկին բարձրացրին ընդդիմադիր պատգամավորները։ Նրանք հետաքրքրվեցին, թե ինչու չի կատարվել 2021–2026 թվականների ծրագրով նախատեսված՝ նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամի հասցնելու խոստումը։ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձ սահմանելը ուղիղ միջամտություն է բիզնեսին, դա նշանակում է ստիպել բիզնեսին որոշակի մակարդակից ներքև աշխատավարձ չվճարել, ինչը կբերի աշխատատեղերի չգրանցման, ստվերի, գործազրկության։

Թավադյանը, սակայն, այս ռիսկը Հայաստանում համեմատաբար ցածր է գնահատում։

«Այդ մտավախությունը ցածր է, որովհետև հարկային վարչարարությունը բավականին մեծացել է։ Այս պահին բիզնեսի համար հարկերը կոծկելը ավելի վտանգավոր և ծախսատար է, քան դրանք ներկայացնելը։ Բացի այդ, նվազագույն աշխատավարձի 10 հազար դրամով փոփոխությունը բիզնեսի համար այնպիսի մեծ բեռ չէ, որը պետք է անպայման հանգեցնի ստվերային գործունեության ընդլայնման»,– ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման լրացուցիչ բեռի զգալի մասը պետական հատվածի վրա է ընկնելու։

Թավադյանը հիշեցրեց, որ ներկայում գործող 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձը սահմանվել է 2023 թվականի սկզբից և դրանից հետո չի վերանայվել։ Մինչդեռ կառավարության 2021–2026 թվականների ծրագրով նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը հասցնել 85 հազար դրամի։

«85 հազար դրամի բարձրացումը ընդամենը գնաճային ճշգրտում է։ Այսինքն՝ իրականում աշխատավարձի գնողունակության տեսանկյունից մենք էական բարձրացում չենք ստանում»,– նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումն արդեն ուշացած միջոցառում է, քանի որ կառավարությունը նախկինում նախատեսում էր այն բարձրացնել ավելի վաղ՝ 2025–2026 թվականներին։

«Եթե նվազագույն աշխատավարձը բարձրացնենք 85 հազար դրամի, ապա տարեկան լրացուցիչ ծախսը կկազմի մոտ 8.6 միլիարդ դրամ»,– ասաց Թավադյանը։

90 հազար դրամի դեպքում այդ ցուցանիշը կհասնի մոտ 14 միլիարդ դրամի։

Թավադյանի գնահատմամբ՝ առավել արդյունավետ տարբերակը կարող էր լինել նվազագույն աշխատավարձը մինչև 90 հազար դրամ բարձրացնելը, քանի որ դա ոչ միայն որոշ չափով կփոխհատուցեր վերջին տարիների գնաճը, այլև իրական եկամտի որոշակի աճ կապահովեր։

«2023 թվականից ի վեր բավականին մեծ գնաճ է արձանագրվել, բայց նվազագույն աշխատավարձը չի ինդեքսավորվել գնաճին համապատասխան, և այսօր 75 հազար դրամ ստացող մարդը իրական գնողունակության առումով ավելի քիչ է ստանում, քան 2023 թվականին»,– ասաց տնտեսագետը։

Նա ընդգծեց, որ խնդիրը վերաբերում է բավական մեծ թվով աշխատողների։

«Ըստ մեր հաշվարկների, որոնք ներկայացված են մեր աշխատավարձի հաշվիչում, այս պահին Հայաստանի գրանցված աշխատողների մոտ 10 տոկոսը ստանում է 85 հազար դրամից ցածր աշխատավարձ, իսկ մոտ 7 տոկոսը՝ 75 հազար դրամից ցածր։ Խոսքը գրանցված շուրջ 800 հազար աշխատողների զգալի հատվածի մասին է»,– նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձի չբարձրացման հետևանքով ցածր վարձատրվող աշխատողների իրական եկամուտները վերջին տարիներին նվազել են։

«Փաստացի ստացվում է, որ գրանցված աշխատողների մոտ 100 հազարի չափով մարդ գտնվում է այս նվազագույն շեմի շուրջ, և նրանց աշխատավարձը 2023 թվականից ի վեր չի ինդեքսավորվել գնաճին համապատասխան։ Հետևաբար զուտ գնաճի ինդեքսավորման տեսանկյունից նվազագույն աշխատավարձի բարձրացումը անհրաժեշտ է»,– ասաց Թավադյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նվազագույն աշխատավարձի դեպքում կարող է կրկնվել կենսաթոշակների բարձրացման սցենարը՝ Թավադյանը հիշեցրեց, որ կենսաթոշակների բարձրացումը նախատեսված չէր 2026 թվականի բյուջեի նախագծում։

«Այն հավելյալ բեռ դրեց բյուջեի վրա՝ որպես չպլանավորված ծախս, և ըստ էության հանդիսացավ հիմնական նախընտրական քայլերից մեկը»,– ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ այս պահին նույն սցենարի կրկնության հիմքերը դեռևս տեսանելի չեն։

Միաժամանակ նա ընդգծեց, որ նվազագույն աշխատավարձի խնդիրը չի կարելի անտեսել, քանի որ բնակչության զգալի հատվածն իր ապրուստը կազմակերպում է հենց այդ եկամտի մակարդակի շուրջ։

Թավադյանի խոսքով՝ տնտեսական աճը նույնպես կարող է լրացուցիչ հնարավորություն ստեղծել աշխատավարձերի բարձրացման համար, քանի որ տնտեսական ակտիվության աճը սովորաբար մեծացնում է նաև հարկային եկամուտները։

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 7.2 տոկոս տնտեսական աճ։ Թավադյանի խոսքով՝ տնտեսական ակտիվության աճը և տնտեսությունում ֆինանսական շրջանառության ընդլայնումը, ի վերջո, պետք է արտահայտվեն նաև աշխատաշուկայի ցուցանիշներում՝ նպաստելով ինչպես միջին, այնպես էլ նվազագույն աշխատավարձերի բարձրացմանը։

Leave a comment